Search
Close this search box.

«Հովիկ Աղազարյանը եթե մшնդшտից զրկվեց պիտի ֆшյլшբшզшրում հերթագրվի աշխատանքի համար». Գևորգ Պետրոսյան

Մարդը հայելու մեջ նայելուց է խոսում․ Հովիկ Աղազարյանը, որ հայելու մեջ նայում է, տեսնում է ոչնչություն և իրեն թվում է թե մյուս մարդիկ ևս այդպիսինն են։ Այս մասին NewDay.am -ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե ով իրեն կասի որ մանդատը վայր դնի ոչնչություն է, Հովիկ Աղազարյանը նման հայտարարություն ոչ միայն այսօր այլև նաև անկախության օրը Եռաբլուրում էր արել։

«Նրա ասածներին լուրջ վերաբերվել չի կարելի․ նա որևէ ոլորտում կայացած մասնագետ չէ, իրավաբանությունից անգրագետ երկոտանի է, որը բախտի բերմամբ տիրացել է մանդատի և այսօր այդ գանգրահերն իրեն ամենավերջին բարոյականությունը կարող է թույլ տալ, որպեսզի պահի մանդատը մինչև գերեզման գնալը»։
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Աղազարյանի ասածների մեջ տրամաբանություն, բարոյականության նշույլ չկա։

«Հովիկ Աղազարյանը եթե մանդատից զրկվեց պիտի ֆայլաբազարում հերթագրվի աշխատանքի համար։ Նրա գլուխը միայն նրա համար է, որ դեմը տեսնի ու փոսը չընկնի։ Նրա մտածողության օրգանը անժամկետ գործադուլի մեջ է»,-ասաց մեր զրուցակիցը։