Search
Close this search box.

Երբ կնքվի «խաղաղության պայմանագիրը», կպարզաբանվի անկլավների, այդ թվում Արծվաշենի հարցը. Սանոսյան

Երբ կնքվի «խաղաղության պայմանագիրը», կպարզաբանվի անկլավների, այդ թվում Արծվաշենի հարցը:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Երբ որ «խաղաղության պայմանագիրը» կնքվի, որի դրույթներից, ենթադրում եմ, մեկը կամ դրան հաջորդող գործընթացներից մեկը կլինի դեմարկացիա-դելիմիտացիա երևույթները:

Այս հարցերը կդիտարկվեն համատեքստում, կքննարկվեն, թե ինչ իրավական հիմքեր կան, որովհետև անկլավի կամ որևէ տարածքի համար նույնպես պետք է իրավական հիմքեր լինի՝ մենք ինչ ունենք իրենց մոտ, իրենք ինչ ունեն մեզ մոտ:

Համապատասխան հանձնաժողովները որոշակի աշխատանք անելուց հետո կքննարկեն և որոշակի եզրակացության կգան:

Առաջին հերթին հենց Արծվաշենը պետք է քննարկենք»,- ասել է Սանոսյանը: