Search
Close this search box.

Կարմիր Խաչը` Լևոն Մնացականյանի հնարավոր «uպшնությшն» մասին

Երեկ համացանցում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Բաքվի կողմից գերեվարված Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին բանտում ծեծելով սպանել են:

Այս հարցով Auroranews-ը կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու հետ:

«Ոչինչ չեմ կարող ասել, մենք որևէ մեկնաբանություն` կապված մյուս կողմում ձերբակալված անձանց հետ, չենք հանրայնացնում: Ցանկացած հարց, որը վերաբերում է նրանց պահման պայմաններին, վերաբերմունքին, առողջական վիճակին, քննարկվում է միայն իշխանությունների հետ, ինչպես նաև մենք կապի մեջ ենք նրանց ընտանիքի անդամների հետ, որոնք էլ նման տեղեկատվության դեպքում մեզնից ցանկացած պահի կարող են ունենալ մեկնաբանություն, բայց նման տեղեկատվությունները կոնֆիդենցիալ են և չենք հանրայնացնում»,-ասաց Զառա Ամատունին:

Նա նշեց, որ մեկ անգամ արդեն հաստատել են, որ տեսակցություն եղել է հոկտեմբերի 20-ին. «Մեր պատվիրակները տեսակցել են նրանց հետ: Դրա շրջանակում ուշադրության կենտրոնում պահել ենք առողջական հարցերը, վերաբերմունքի հարցերը, առաջարկել և օգնել ենք կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, բայց դրանից բացի այլ տեղեկություններ չենք հրապարակում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն ահազանգել էր, որ տեղեկություններ է ստացել Լևոն Մնացականյանին Բաքվի բանտում ծեծելով սպանելու մասին։