Search
Close this search box.

ՀՀ ֆինանսների նախարարը՝ արցախցիների հետագա թոշակների մասին

«ԼՂ-ին հատկացումները Հայաստանը տալիս էր երեք ամիսը մեկ. այս պահին, երբ հայտարարվում է, որ իրենց բյուջեն սառեցված է, ՀՀ կառավարությունը տնօրինո՞ւմ է այդ միջոցները, չի՞ տնօրինում»,- ԱԺ-ում դիմելով Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ հարցրին լրագրողները: Նախարարը նշեց, որ Ֆինանսների նախարարությունը ԼՂ բյուջեին հասանելիություն չունի, ՀՀ-ն տրամադրել է վարկային միջոցներ, վերջին անգամ՝ սեպտեմբերին. «Գումարը բաժանված է տարբեր տրանշերի, ամեն ամիս տարբեր չափաբաժիններով գումարները հատկացվել են»: Հարցին՝ ինչո՞ւ արցախցիներին աշխատավարձ ու թոշակ հիմա հնարավոր չէ տալ, չէ՞ որ ամեն ամիս Հայաստանն այդ գումարները տրամադրել է Արցախին, պատասխանել է. «Մենք թոշակ չենք տվել, մենք գումարները տվել ենք ԼՂ կառավարությանը, ինքը որոշել ա ինչ անի՝ թոշակ տա, այլ ծախսեր անի: Հիմա չենք տալիս, որովհետև կան բռնի տեղահանվածներ ՀՀ-ում… նախ ասեմ, որ համարյա ամբողջ գումարը տրամադրված է, այսինքն՝ էս տարվա համար նախատեսված ամբողջ գումարը տրամադրվել է արդեն»,- արձագանքել է Հովհաննիսյանը: Հարցին՝ հետագայում արցախցիների թոշակի հարցը ինչպե՞ս է պատկերացնում Կառավարությունը, ասել է. «ՀՀ-ում պետք է թոշակ ստանան. հաշվառվեն ՀՀ-ում, գրանցվեն համակարգում»: