Search
Close this search box.

ԿԽՄԿ-ն՝ Լևոն Մնացականյանի՝ Բաքվի բшնտում հնшրшվոր uպшնությшն լուրերի մшսին

Լևոն Մնացականյանի՝ Բաքվում գերության մեջ հնարավոր սպանության լուրերի վերաբերյալ ԿԽՄԿ-ն հստակ մեկնաբանություն չունի։

Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն ահազանգել է, որ տեղեկություններ է ստացել Լևոն Մնացականյանին Բաքվի բանտում ծեծելով սպանելու մասին։

Նշենք, որ հոկտեմբերի 20-ին ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ութ գործչի, այդ թվում՝ Լևոն Մնացականյանին, սակայն այդ տեսակցությունից հետո Մնացականյանի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն եղել։ «Հրապարակը» գրել էր, որ Լևոն Մնացականյանին Ադրբեջանում խոշտանգել են, սակայն այս տեղեկության վերաբերյալ պաշտոնական արձագանք առկա չէ, իսկ այսօր արդեն Վոլոդյա Հովհաննիսյանն ահազանգեց Մնցականյանի հնարավոր սպանության մասին տեղեկությունների մասին։

«Փաստինֆո»-ն կապ է հաստատել ԿԽՄԿ Հայաստանյան ներկայացուցչության հետ՝ պարզելու, թե արդյո՞ք ԿԽՄԿ-ն նման տեղեկություն ունի, փորձել են կրկին տեսակցել Մնացականյանին, որևէ կերպ կապ հաստատել։ Մնացականյանի վերաբերյալ հստակ տեղեկություն, սակայն, ստանալ չհաջողվեց։

«Ցանկացած հարցեր, որոնք վերաբերում են մյուս կողմում պահվող անձանց, քննարկվում և, առհասարակ, հասցեագրվում են պահող իշխանություններին՝ կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով»,- նշեցին ԿԽՄԿ-ից։