Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա քաղաքական ֆարս է, ազատություն բոլոր քшղբшնտшրկյшլներին»․ Նաիրա Զոհրաբյանը՝ դատարանի նիստերի դահլիճում

«Սա էնպիսի քաղաքական ֆարս է, որ անգամ տուժողի օրինական իրավահաջորդն ասում է՝ ես հրաժարվում եմ տուժող լինելուց»,- Հակակոռուպցիոն դատարանում (դատավոր Վահե Դոլմազյան) ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Այս քաղաքական ֆարսն արձանագրվելու է որպես ՀՀ իրավական համակարգի ամենախայտառակ ամոթներից մեկը։ Արմեն Աշոտյան՝ քաղբանտարկյալ։ Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- հավելել է Զոհրաբյանը։