Search
Close this search box.

Հուսով եմ, որ Թուրքիայի հետ սահմանի բացման պայմանավորվածությունները կիրականացվեն առաջիկայում. Փաշինյան

Պաշտոնական Երեւանը հուսով է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների բացման մասին պայմանավորվածությունները կիրականացվեն շուտով։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հուսով եմ, որ առաջիկայում մեզ մոտ տեղի կունենա պայմանավորվածությունների իրականացում, որոնք ձեռք են բերվել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումների արդյունքում»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանն այս փուլում պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Նա նաեւ նշել է, որ բացի քաղաքական պայմանավորվածություններից, կատարվել է նաեւ էական ենթակառուցվածքային աշխատանք։