Search
Close this search box.

«Ես չեմ կարող պատկերացնել Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի». Նիկոլայ Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պատճառ չի տեսնում։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի շատ քաղաքական ուժերի հետ, ուստի, իմ կարծիքով, դրանք ժամանակավոր երևույթներ են, բայց ամեն դեպքում Հայաստանը լինելու է Ռուսաստանի, Բելառուսի և ՀԱՊԿ-ի հետ»,- ասաց Բորդյուժան։

«Ես չեմ կարող պատկերացնել Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի, ես ուղղակի չեմ կարող պատկերացնել այս ապագան, քանի որ Հայաստանն այնքան ինտեգրված է Ռուսաստանին, և ոչ միայն տնտեսապես, քանի որ Ռուսաստանում ապրում է հսկայական թվով հայեր՝ մոտ մի քանի միլիոն»,- ասաել է նախկին քարտուղարը: