Search
Close this search box.

«Նա սովորական փրկարար է, որին հանձնարարվել էր կյանքեր փրկել»․ Կ․ Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փակեց պետությունը, նստեց ուղղաթիռ և հասավ Սիսիան:
Այժմ շատերն են քննադատում Շահրամանյան Սամվելին: Իսկ ինչպե՞ս վերջինիս փոխարեն կվարվեին քննադատողները: Այս մասին նրանք բազմաբովանդակ լռում են:
Կարծում եմ` ի սկզբանե, Շահրամանյան Սամվելն ի հայտ եկավ հենց այն առաքելությամբ, որը նա կատարեց: Միգուցե նա չգիտեր, թե ինչու է իշխանության գալիս: Իսկ, եթե գիտեր, ապա այդ դեպքում ևս քննադատության արժանի չէ: Անզեն աչքով երևում է, որ այդ մարդը քաղաքական գործիչ չէ, անգամ քաղաքական հայացքներ չունի: Նա սովորական փրկարար է, որին հանձնարարվել էր կյանքեր փրկել և նա կատարել է այդ միսիան: Ավելին` Շահրամանյան Սամվելին պետք է շնորհակալություն հայտնել ուղղաթիռի պատմությունը հանրայնացնելու համար:

Փաստորեն, Արցախի շրջափակման պայմաններում մշտապես և անխափան գործել է Իվանյան-Սիսիան ուղղաթիռային չվերթը:

Հանրամատչելի տվյալներով, ուղղաթիռների միջին բեռնունակությունը 40 տոննա է: Եվ, եթե այդպես է, ապա ի՞նչն էր պատճառը, որ շուրջ 9 ամիս արցախահայությունը սովի էր մատնված: Կամ` արդյո՞ք գերության մեջ հայտնված Արցախի նախկին նախագահների, որոշ պաշտոնյաների և Վարդանյան Ռուբենի ընդհանուր քաշը գերազանցում էր 40 տոննան:
Չմոռանամ հարցնել նաև. ո՞վ գիտի, ինչպե՞ս են Հայաստան հասել Արցախի մի շարք նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ, որոնք հանրային ընկալմամբ նույնպես պետք է գերեվարվեին: Հակարիո՞վ: Իսկ միգուցե Իվանյան- Սիսիան չվերթո՞վ:
Հեշտ է ուղղաթիռի ուղևորներին քննադատել: Փորձեք պարզել և պարսավել ուղղաթիռի տերերին: