Search
Close this search box.

Ինչ է հայտարարել Շառլ Միշելը

Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո ԵՄ առաջնորդները հայտարարեցին, որ մտադիր են շարունակել միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, փոխանցում է РИА Новости-ն։

«Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում։ Մենք հավատարիմ ենք խթանելու ԵՄ միջնորդական ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա», – ասել է նա։