Search
Close this search box.

Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը:
Չնայած սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից մի քանի օր անց ԱՀ Հանրայինի գործունեությունը դադարեցվել է, հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում վերջին ռեպորտաժը տեղադրվել է սեպտեմբերի 24-ին, սակայն Շահրամանյանի հետ հարցազրույցը հանրայնացվելու է հեռուստաընկերության լոգոյով, հարցազրույցը վարել է արցախցի հայտնի հեռուստալրագրող Ծովինար Բարխուդարյանը»: