Search
Close this search box.

Սկսվել է Արցախի ֆինանսների համար անհաշտ պայքարը․ Ո՞վ պետք է տնօրինի և բաշխի այդ հսկայական ֆինանսական միջոցները

Գոնե այս փուլում օկուպացված Արցախի համար պայքարը սառեցված է:
Այս օրերին սկսվել(ու) է Արցախի ֆինանսների համար անհաշտ պայքարը: «Արցախի ֆինանսներ»-ը բաղկացած են`

1. Բանկային և այլ եղանակներով Արցախից Հայաստան ու այլ պետություններ տեղափոխված ֆինանսներից,

2. Այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից արցախահայության համար նախատեսված օգնության գերակշիռ մաս կազմող ֆինանսներից:

Ո՞վ պետք է տնօրինի և բաշխի այդ հսկայական ֆինանսական միջոցները:
Տրամաբանական է, որ արցախյան ֆինանսների զգալի մասը «հանգրվանելու է» Հայաստանում: Պարզ է նաև, որ ՀՀ իշխանությունները մեծ ցանկություն կունենան տնօրինել և բաշխել արցախյան ֆինանսական հոսքերը: Սակայն, առերևույթ արդարություն պահպանելու խնդիր կա: Այդ իմաստով, ՀՀ իշխանությունները պետք է ստեղծեն ինչ-որ կառույց, որը կզբաղվի արցախյան ֆինանսների կառավարմամբ: Առավել վստահության համար, այդ կառույցը պետք է արցախահայ ղեկավարի:

Այժմ Հայաստանում թափ առնող «Արցախի համար» պայքարն այս հարթության մեջ է: Մնացածը` պարզունակ ձեռնածություն է (մանիպուլյացիա):

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից