Search
Close this search box.

Արցախը հшնձնել են նիկոլները, զոհերին կոչել զոհվшծներ՝ հանուն ոչնչի, գшղտшգողի հանձնել են Գորիս-Կապան ճանապարհը

Ու կրկին
Արցախը հանձնել են նիկոլները, բոլորիս պառակտել, քայքայել հայկական բանակը, բանտարկել գեներալներին, Շուշին դժբախտ դժգույն կոչել, Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, շրջափակման մեջ պահել 120 հազար հոգու ու սովամահ արել 9 ամիս, ու որևէ օգնություն չեն ցուցաբերել, Աղավնոն ու Բերձորն են հանձնել ու 5000 հոգի են սպանել, որ տան Արցախը գողին։
Իրենց դավաճան պատգամավորներով Շուշին Շուշա էին կոչում, հարցազրույց տալիս, որ Արցախը պահելու ռեսուրս չունենք, գաղտագողի հանձնել են Գորիս-Կապան ճանապարհը, բրախել գերիներին ու անհայտ կորածներին, Հայաստանի բանակը դուրս բերել Արցախից ու տեղը բերել խաղաղապահ, զոհերին կոչել զոհվածներ՝ հանուն ոչնչի ու 3 տարի է չկա զոհվածների ցուցակը։
5 տարի շարունակ վիզ են դրել, որ Արցախը հանձնեն, 5 տարի շարունակ փչացրել են հարաբերությունները Հայաստանի դաշնակիցների հետ, 5 տարի շարունակ պատիժ չեն կրել ու, բնականաբար, ավելի ու ավելի են հաբռգելու։
Եվ քանի դեռ դավաճանները հանգիստ ֆռֆռան, թե իրենց դավաճանությունն են ուրիշների վրա գցելու, թե Հայաստանի աղետներն են ուժգնանալու և թե անընդհատ պառակտվելու ենք։
Խելացի են նրանք, ովքեր նիկոլների ոչ ստերն են տիրաժավորում, ոչ էլ նրանց նպատակի կողմն են բռնում։

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից