Search
Close this search box.

Ալիևը հիմա չի խոսում Սյունիքի, Գեղարքունիքի մասին, հիմա նա խոսում է Հայաստանի ամբողջ տարաքի մասին

«Հաջորդ թիրախը ադրբեջանցիների համար Հայաստանն է։ Տպավորությունն այնպիսին է, որ մի գործը արել են, վերջացրել են, հիմա անցնում են հաջորդ գործին։ Հակահայության իրենց քաղաքականությունն իրականում նույնն է ու սա մենք անպայման պիտի նկատի ունենանք»։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

«Ադրբեջանական իշխանությունները 2022 թվականի դեկտեմբերից հատկապես մեկնարկել են նոր հայեցակարգ ու նախագիծ, որը կոչվում է վերադարձի մեծ հակեցակարգ։ Իմ նշած այդ հայեցակարգի, նախագծի շրջանակում ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքը դիտարկվում է որպես ադրբեջանական պատմական հող։ Ի դեպ, այդ նախագծի մեկնարկին մասնակցել ու մեկնարկը տվել է հենց Ադրբեջանի նախագահը։ Եթե 44-օրյա պատերազմից հետո նրանք խոսում էին Սյունիքի մասին, Գեղարքունիքի մասին, հիմա նման բան չկա, հիմա նրանք խոսում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի մասին, ավելին՝ նրանք իրենց փախստականների միավորումը, որը կոչվում էր «Ադրբեջանի փախստականների միավորում» , անվանափոխել են ու հիմա այն կոչում են «Արևմտյան Ադրբեջանի համայնք»,- պնդեց Արման Թաթոյանը։