Search
Close this search box.

Ովքեր ստացան Բաքվից Երևան ուղարկված 211 միլիոն դոլարը և ինչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության

Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակեց մնալ իշխանություն, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և նրանց հետ փոխկապակցվածները շարունակեցին ընդդիմություն խաղալ, Տավուշից 7 գյուղերի տարածքներն ու Տիգրանաշենը հանձնելու են, Սյունիքով միջանցք են տալու, 300 հազար ադրբեջանցիներ են բնակություն հաստատելու Հայաստանում, Իջևանը Քարվասարա է դառնալու, Վարդենիսը՝ Բասարգեչար, Վանաձորը ՝Ղարաքիլիսա, Վեդին՝ Վեդիբասար, Մասիսը՝ Զանգիբասար, Բերդը՝ Շամշադին և այլն, իսկ Երևանում , Լենինի արձանի տեղում կանգնեցվելու է Իլհամ բռնապետ հայասպանի արձանը։

Անցած 5 տարում իրար պասեր են տալիս, խաղերով հանձնում են հայրենիքը, խոնարհվում դարավոր թշնամու առաջ։ Մինչ հիմա չեն ուզում պարզել, թե 2018-ին բանկային համակարգով Բաքվից Երևան ուղարկված 211 միլիոն դոլարը ովքեր են ստացել և ինչ նպատակով են ծախսել։

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից