Search
Close this search box.

Ինչպես են ծախսվում հանրային գումարները, ով է ԵՊՀ-ում զբաղեցնում «ավագ իրավախորհրդատուի» հաստիքը․ Իրավապաշպանի բացահայտումը

Պարզ օրինակի վրա փորձեմ ներկայացնել, թե ինչպես են ծախսվում հանրային գումարները
(շարունակություն):Այս մասին ֆեյսբուքան էջում գրու է իրաավապաշտպան Կարեն Հեքիմյանը․

Ուրեմն, ԵՊՀ-ում «Իրավաբանական ծառայություն» անվանմամբ ստորաբաժանում կա: Ստորաբաժանման «ավագ իրավախորհրդատու» Բ.Է-ն միաժամանակ փաստաբան է: Վերջինս առավել հայտնի է նրանով, որ 5 էջում թույլ է տվել թվով 117 սխալ (44 ուղղագրական, 61 կետադրական, 12 այլ բնույթի): Սակայն, խնդիրը դա չէ: Խնդիրը, նույնիսկ` Բ.Է-ի իրավական գիտելիքների մեջ չէ:

Ինչպես ասացի, Բ.Է-ն փաստաբան է և օրվա զգալի մասը ԵՊՀ-ի հետ որևէ կապ չունեցող փաստաբանությամբ է զբաղված: Այսինքն, վերջինս տարբեր անձանց է հանդիպում, լսում նրանց խնդիրները, հայցադիմումներ և միջնորդություններ ներկայացնում, դատական նիստերի մասնակցում:

Տարբեր ժամանակահատվածներում Բ.Է-ի վարույթում է գտնվում թվով 30-50 գործ, ինչը նշանակում է, որ Բ.Է-ի ԵՊՀ-ում գտնվելն ու ԵՊՀ-ի «ավագ իրավախորհրդատուի» պարտականությունները կատարելը ֆիզիկապես անհնար է: Սակայն, փաստ է, որ Բ.Է-ն ԵՊՀ-ում զբաղեցնում է «ավագ իրավախորհրդատուի» հաստիքը և, հետևաբար` աշխատավարձ ստանում: Ինչու՞:
Պարզվում է, որ Բ.Է-ն փաստաբանական ծառայություններ է մատուցում անձամբ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ին: Մասնավորապես` նախկին կնոջ հետ իրավահարաբերությունները, երեխաներին ալիմենտներ (չ)տալու, «պատվի և արժանապատվության» վերականգնելու և նմանօրինակ անձնական բնույթի դատական գործերում այսրոպեական Հ.Հ-ի ներկայացուցիչն է Բ.Է-ն: Կարծում եմ` դա է Բ.Է-ի ԵՊՀ-ում «աշխատելու» և ԵՊՀ-ից «աշխատավարձ» ստանալու իրական պատճառը:
ՀԳ. Հաջորդիվ` ԵՊՀ մյուս ստորաբաժանումների «աշխատանքի» վերաբերյալ: