Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արցախի Հանրապետությունը չի լուծարվել». Արցախի նախագահ Շահրամանյան

«Պատերազմի սպառնալիքի տակ հրամանագրով լուծարվել է Արցախի Հանրապետությունը, ի՞նչն է խնդիրը, որ ԱԺ նիստ չի հրավիրվումhttps://www.armlife.am/wp-admin/post-new.php?post_type=post&from_post=277678&new_lang=ru&_wpnonce=a128a0e069՝ հրամանագիրը բեկանելու շուրջ»,- դիմելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ հարցրին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիները: «Արցախի Հանրապետությունը լուծարվալ չի, ծանո՞թ եք փաստաթղթին: Փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը ես այստեղ չեմ կարող ասել, բայց վստահեցնում եմ՝ դրա և՛ դրական, և՛ բացասական կողմերին տեղյակ ենք: Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը: Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով: Առաջիկայում բոլոր հարցերին անդրադառնալու եմ՝ և՛ էդ, և՛ էն փաստաթղթին, որն ընդունվել ա ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով»,- ասել է Արցախի նախագահը:

Հիշեցնենք՝ հավաքվածներն իրենց դժգոհությունն են արտահայտում Արցախի Հանրապետության լուծարման հրամանագրի, ինչպես նաև աշխատավարձերի և պետաշխատողների աշխատանքից ազատման վերաբերյալ։