Search
Close this search box.

Իշխանության քարոզիչների կողմից Մանե Թանդիլյանին թիրախավորելը նորմալ, նաև պարտադիր երևույթ էր, ամենավերջին ու զզվելի ստերով լցնելով քաղաքացիների` հատկապես դատարկ ուղեղները

Գարիկ Սարգսյանը գրում է․
Մեր կրթության եւ գիտության Նախարարի երեխան սովորում է արտասահմանյան ԲՈՒՀ֊ում, ինչը, իհարկե, նորմալ է` նամանավանդ, եթե այդ գիտելիքները պիտի ծառայեցվի մեր երկրին, բայց ուզում եմ հարց տալ հատկապես նրանց, նրանց կողմից ուղղորդվող քարոզիչներին եւ ազդեցության տակ, երկակի ստանդարտներով առաջնորդվող, քաղաքացիներին` միթե՞ նորմալ է, երբ թիրախավորում են նման հարցադրումներով ու մտնում այսպես ասած` չթույլատրելի տիրույթ, ինչպես նախարարն է նշում, բայց քաղաքական օպոնենտներին, օրինակ` Մանե Թանդիլյանին թիրախավորելը նորմալ նաեւ պարտադիր երևույթ էր. ամենավերջին ու զզվելի ստերով լցնելով քաղաքացիների` հատկապես դատարկ ուղեղները։

Ինձ համար զզվելի են բոլոր դեպքերում, եթե քաղաքականությունը կառուցվում է ոչ թե գաղափարական արգումենտների այլ բամբասկոտության, արհեստական սկանդալների ու նմանատիպ ապուշությունների վրա, որի արդյունքն է այսօրվա դիմադիր ու ընդդիմադիր խայտառակ վիճակը… քաղաքապետի ընտրությունների արդյունքները վկա։