Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց

«ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձինք ՀՀ-ից դուրս են եկել. չեմ ուզում հետևություններ անել թեմայի հետ կապված, գուցե շատերը գնում են ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու: Կոչ եմ անում մեր քույրերին ու եղբայրներին՝ որպես առաջնային պլան ունենալ ՀՀ-ում մնալը: Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով Արցախից բռնի տեղահանվածներին ՀՀ-ից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան: