Search
Close this search box.

Ո՞վ է Մալաթիա-Սեբաստիայի հաջորդ փոխթաղապետը. Oragir.News

Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց, որ դերասան, հաղորդավար Գնել Սարգսյանը առաջիկայում նշանակվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։

Oragir.News-ի հետ զրույցում Սարգսյանը հերքեց տարածվող տեղեկությունը։ Մեր տեղեկություններով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Է նշանակվելու Սահակ Ասատրյանը, ով այժմ զբաղեցնում է նույն վարչական շրջանի ղեկավարի՝ Արման Բարխուդարյանի խորհրդականի պաշտոնը։