Search
Close this search box.

Սա 21-րդ դարի Հայաստանում միակ առաջնային մանդատ կրող մեծամասնության մանդատավոր ներկայացուցչի խոսք է

«Իմ ամուսինը ԱԺ-ում գրանցված է որպես հասարակական հիմունքներով իմ օգնական: Նա մեկ դրամ անգամ չի վարձատրվում, դա անգամ աշխատանքային ստաժ չի համարվում: Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցվծ միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր, հաճախ եմ լինում Շիրակի մարզում եւ Գյումրիում, եւ երբ տեղափոխվում եմ Երեւան, իմ ամուսինն է ինձ բերում ԱԺ:

Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք եւ իմ աշխատասենյակում սպասել, մինչեւ ես աշխատանքս ավարտեմ եւ միասին վերադառնանք մարզ կամ այլ գործի: Դա էլ ոչ շատ հաճախ է լինում»:

Սա 21-րդ դարի Հայաստանի Հանրապետության միակ առաջնային մանդատ կրող պետական ինստիտուտի կառավարող մեծամասնության մանդատավոր ներկայացուցչի խոսք է:

Եթե որեւէ մեկին թվում է, որ Եվրոպայում, կամ այլուր, Հայաստանի հանդեպ խորքային վերաբերմունքն ու իրական գնահատականը ձեւավորվում է բարձրաստիճան պաշտոնյաների ճառերով, այլ ոչ թե այսպիսի «առօրյա» երեւույթներով, չարաչար սխալվում է:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի էջից