Search
Close this search box.

«Փաշինյանը ակտիվորեն գնում է Զելենսկու հետքերով. Հայաստանը փորձում վերածել N 3 Ուկրաինայի». Մոսկվայի աղբյուր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով անունը չնշած բարձրաստճան աղբյուրին Մոսկվայում։

«Եվրախորհրդարանում հոկտեմբերի 17-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը գնահատում ենք որպես բացարձակ անպատասխանատու եւ սադրիչ, հատկապես այն հարցում, որը վերաբերում է Ռուսաստանին եւ ռուս-հայկական հարաբերություններին,- ասել է աղբյուրը։- Տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանը փորձում վերածել N 3 Ուկրաինայի, եթե Մոլդովան համարենք N 2 Ուկրաինա, իսկ Փաշինյանը յոթ մղոնանոց քայլերով ընթանում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,- նշել է նա։