Search
Close this search box.

«Ոմանք ձև են անում, թե չեն հասկանում՝ ինչո՞ւ ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները». Նիկոլ Փաշինյան

«Ցավալի է, որ ի հեճուկս հարյուրավոր ահազանգերի, Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի ու առանձին երկրների բանաձևերի, կոչերի, միջազգային հանրությունը, մենք բոլորս ի վիճակի չեղանք կանխել հայերի էթնիկ զտումները ԼՂ-ում»,- Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԼՂ-ն այլևս հայաթափված է: ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր 1 շաբաթվա ընթացքում լքեցին ԼՂ-ում տներն ու բնօրրանը: Այսօր ոմանք ձև են անում, թե չեն հասկանում՝ ինչո՞ւ ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները: Նման հարցադրումն ինքնին ցինիզմի է նման, որովհետև պատասխանն ավելի քան պարզ է. Ադրբեջանը հստակ ու աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու իր որոշումը»,- նշեց Փաշինյանը: