Search
Close this search box.

Մեցոլան` Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին

Եվրախորհրդարանը քաղաքական մարմին է և հետևողական է լինելու երեք սկզբունքների իրականացման ապահովմանը։ Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիս ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։

Նա պատասխանեց լրագրողի այն հարցին, թե ԵՄ–ն բանաձև և մեկ զեկույց է ընդունել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար, արդյոք Եվրախորհրդարանը պատրաստվո՞ւմ է գործուն քայլեր անել այդ ուղղությամբ։

«Պատահական չէ, որ հենց այս խորհրդարանն է այդպիսի զեկույցներ ընդունել ու կոչ է արել հնարավորինս շուտ սկսելու խաղաղության բանակցությունները»– ընդգծեց նա։

Մեցոլան նաև ասաց, որ ողջունում են Փաշինյանի ու Ալիևի կողմից համաձայնեցված և Շառլ Միշելի մասնակցությամբ հոկտեմբերի վերջին կայանալիք հանդիպման փաստը։

«Խաղաղության բանակցությունները մեզ համար կարևոր են Ադրբեջանի հետ սահմանազատման, հաղորդակցման ուղիների բացման և մարդասաիրական խնդիրների լուծման առումով։ Վերջին ամսվա իրադարձությունները շատ մտահոգիչ են, այդ պատճառով կոչ ենք անում խաղաղություն և մարդասիրական պաշտպանություն»,– հայտարարեց նա։