Search
Close this search box.

Իրականում ստացվել է ապnւշnւթյուն, որովհետև աշխարհում առաջին անգամ ձևավորվել է իշխող կոալիցիա, որն իրականում փոքրամասնություն է

Լուրջ բզբզելու թեմա մեր ԶԼՄ-ների համար: Որոշ կարկառուն դեմքեր փորձեցին Երևանի ավագանու ընտրությունները ներկայացնել որպես «ժողովրդավարություն»: Իրականում ստացվել է ապուշություն, որովհետև աշխարհում առաջին անգամ ձևավորվել է իշխող կոալիցիա, որն իրականում փոքրամասնություն է:

Ու, եթե քաղաքապետ ընտրելու համար օրենքը հնարավորություն էր տալիս փոքրամասնությանն ունենալու իրենց քաղաքապետին (այլ հարց է, թե այդ ի՞նչ օրենք է, որ փոքրամասնությանը թույլ է տալիս դառնալ «մեծամասնություն»), ապա որոշումներ կայացնելու համար 33 ձայնը պարտադիր է:

Իսկ «կոալիցիան» ունի 32 ձայն: Օրինակ, ինչպե՞ս է հաստատվելու Երևանի բյուջեն, քանի՞ ձայնով: Չէ, որ Երևանի ավագանին ընտրվել է 5 տարի աշխատելու, ոչ թե միայն Ավինյանին քաղաքապետ կարգելու նպատակով:
Մտածելու բան կա չէ՞, պարոն Ավինյան:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից