Search
Close this search box.

Մենք ամեն ինչ անելու ենք, որ ԼՂ-ից տեղահանվածները մնան ՀՀ-ում, ովքեր էլ երկրից դուրս են եկել՝ վերադառնան. Փաշինյան

ւզում եմ շատ հստակ հայտարարել, որ այն պարագայում. երբ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները իրենց տները վերադառնալու հնարավորություն չեն ունենա, մեր քաղաքապանությունն է, և մենք ամեն ինչ անելու ենք, որ բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում:

Այս մասին այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը:

«Սա շատ կարևոր արձանագրում է, մենք ուզում ենք, որ բոլորը, առանց բացառության, մնան, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում, և մեր քաղաքականությունը այս է լինելու:

Ես ամեն օր ստանում եմ թվերը, թե ինչքան Ղարաբաղից եկածներ են դուրս եկել Հայաստանի Հանրապետությունից, այս պահի դրությամբ մոտ 2500 մարդ է դուրս եկել Հայաստանից, և ես հույս ունեմ, որ նրանք պարզապես այս շոկային իրավիճակը հաղթահարելու համար դուրս են եկել իրենց բարեկամի մոտ ինչ-որ ժամանակ անցկացնեն և վերադառնան»,- ասել է նա: