Search
Close this search box.

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ԱՄՆ-ի միակ նպատակը կայուն խաղաղության և կայունության ապահովումն է. ԱՄՆ Պետդեպ

Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ԱՄՆ-ի միակ նպատակը կայուն խաղաղության և կայունության ապահովումն է և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների և իրավունքների պաշտպանությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Այսպիսով պաշտոնյան մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Բրյուսելն ու Վաշինգտոնը ապակայունացում են բերում Հարավային Կովկասում։