Search
Close this search box.

Եթե Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման ժամանակ առաջընթաց լինի, 2-3 ամսում խաղաղության պայմանագիր կստորագրվի. Փաշինյան

Եթե մենք առաջիկայում Բրյուսելում հանդիպենք և արձանագրենք այդ երեք սկզբունքները, որոնք արտահայտված են Շառլ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15 հայտարարություններում, դա կնշանակի, որ կողմերն անկեղծորեն խաղաղության են ուզում գնալ, և 70 տոկոս հավանականություն կա, որ 2-3 ամսում խաղաղության պայմանագիր կստորագրվի: Հակառակ դեպքում մենք այդ դեպքում մտածելու շատ բան կունենանք:

Այս մասին Հանրային հեռուստաընկերութանը տված հարցազրույցում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Բրյուսելյան հնարավոր հանդիպման մասին կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը նախնական պատրաստակամություն են հայտնել: