Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանն՝ «անկլավների» մասին

«Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել, որ չկնքվի Խաղաղության պայմանագիր»։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Փաշինյանը։

«Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ մեր հերթին ասում ենք՝ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք: Որովհետև նույն Տավուշի մարզում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր Այգեհովիտ, Վազաշենում, Պառավաքար գյուղերում, այլ տարածքներում նույնպես։ Մենք էլ մեր հերթին ասում ենք, որ ութ գյուղերի խնդիր ունենք, ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ: Մենք այդ հարցի լուծումն առաջարկել ենք, ասել ենք, որ եթե որոշենք, թե որն է դելիմիտացիայի քարտեզը, այդ սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք»,- ասել է Փաշինյանը։