Search
Close this search box.

Հայաստանի և Ադրբեջանի միջև լավ պայմաններ են ստեղծվել գերիներին «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու համար. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան լավ պայմաններ է նկատում Հայաստանի և Ադրբեջանի միջև «բոլորը` բոլորի դիմաց» բանաձևով գերիների փոխանակման համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է lenta.ru-ն։

Զախարովայի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև տեղի կունենա գերիների հաջող փոխանակում, ինչի համար «հասունացել են շատ լավ պայմաններ»:

Ուստի Մոսկվան հույս ունի, որ «այդ հարցը հաջողությամբ կլուծվի», շարունակել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

«Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած իրավիճակում մարդասիրական իրավունքի նորմերը պետք է կիրառվեն կալանավորված անձանց նկատմամբ։ Մենք բազմիցս կոչ ենք արել գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերով ավարտին հասցնել գերիների փոխանակումը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Հիմա, մեր կարծիքով, դրա համար շատ լավ ժամանակներ են հասունացել»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։