Search
Close this search box.

Դելիմիտացիան պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ Նիկոլ Փաշինյան

Գրանադայում արձանագրվեց, թե որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հենասյուներից մեկը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումն է։ Երկրորդը, որ սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, կողմերին փոխանցված ԽՍՀՄ վերջին շրջանի քարտեզների հիման վրա»,- ասել է Փաշինյանը․

«Գրանադայում ընդունված հայտարարությունը քառակողմ է, ոչ թե հնգակողմ։ Ադրբեջանը չստորագրեց փաստաթղթի տակ։ Եթե օրինակ այդ թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ես կասեի, որ հավանականությունը մինչև տարեվերջ ստորագրելու Խաղաղության համաձայնագիրը 70%-ից բարձր է»,- ընդգծել է Փաշինյանը։