Search
Close this search box.

«Ձեզ համար պատի՞վ է՝ Դոգի կուսակցության պասիվ աջակցությամբ ընտրվել քաղաքապետ». լրագրողը՝ Ավինյանին

«Ձեզ համար պատի՞վ է՝ Դոգի կուսակցության՝ «Հանրային ձայն»-ի պասիվ աջակցությամբ, ընտրվել քաղաքապետ. եթե նրանք չմասնակցեին, ընտրությունը տեղի չէր ունենա: Նաև հիշեցնեմ այդ կուսակցության նախագահի բառապաշարը ձեր հասցեին»,- Երևանի քաղաքապետարանում ընթացող ասուլիսի ժամանակ դիմելով Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հարցրեց լրագրողը: Ավինյանն ասաց. «Ինձ համար մեծագույն պատիվ է, որ 32 տոկոսից ավելի երևանցիներ իրենք քվեն վստահել են մեր ուժին, հավատացել մեր ծրագրին, ինձ համար մեծագույն պատիվ է ծառայել նրանց՝ որպես քաղաքապետ ու իրականացնել խոստացված ծրագրերը…»: