Search
Close this search box.

ԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում են. Արթուր Հարությունյան

ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը, ԼՂ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և ԱԱԾ պետ Արարատ Մելքումյանը մի քանի ժամ է արդեն Հայաստանում են։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստան են հասել այսօր։

Ավելի վաղ Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին շրջանառել ԼՂ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի «ձերբակալման» մասին։ Հավանաբար, խոսքը ԼՂ պաշտոնատար անձի հերթական ապօրինի առևանգման մասին է: