Search
Close this search box.

Պաշտոնական նոր տեղեկություն հրապարակվեց

Այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 625 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։ Ասուլիսի ժամանակ այս տվյալները հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է։ Հակարիի կամուրջը հատել է 21 195 տրանսպորտային միջոց»,– նշեց նա։

Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ՀՀ մուտք գործած անձանցից 91 924–ն արդեն հաշվառվել են, նրանց կեսն ապահովվել է ժամանակավոր կացարանով։