Search
Close this search box.

Պեսկով. Կրեմլը չէր ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցից

Ռուսական կողմը չէր ցանկանա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցից, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, չէինք ցանկանա, որ նախագահը ինչ-ինչ պատճառներով ստիպված լինի մի օր հրաժարվել Հայաստան այցելություններից»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը նշանակո՞ւմ է, որ ՌԴ նախագահը կհրաժարվի Հայաստան այցելություններից։

Ավելի վաղ ՄՔԴ-ն ուկրաինացի երեխաներին ապօրինի արտաքսելու մեղադրանքով ՌԴ նախագահի և Նախագահի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդեր էր տվել։ Մոսկվան մերժել է այդ մեղադրանքները, նույնիսկ հարցի ձևակերպումն անվանել է վրդովեցուցիչ, ինչպես նաև նշել, որ Ռուսաստանը չի ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը, հետևաբար դատարանի որոշումները նրա համար աննշան են։