Search
Close this search box.

Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թnւրքական ծրագիրը

Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը․ այսմասին գրում է Անդրանիկ Թևանյանը․

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ քվեարկեց Հռոմի ստատուտին։ Ավելի պարզ լեզվով ասած՝ պատերազմ հայտարարեց Մոսկվային և անձամբ ՌԴ նախագահ Պուտինին։
Հայաստանն այդ վավերացումից ոչ մի դրական բան չի ստանալու։ Փոխարենը ստանալու է հայ–ռուսական հարաբերությունների ոչնչացում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Երևանի այս քաղաքականութունն ամբողջությամբ ձեռնտու է մեր թշնամիներին՝ Թուրքիային ու Ադրբեջանին։ Վերջիններս, ի դեպ, չեն էլ ստորագրել Հռոմի ստատուտը՝ շատ լավ հասկանալով, որ Մոսկվային չարժե նյարդայնացնել այս զգայուն հարցում և շատ լավ իմանալով, որ կարելի է Հայաստանի կողմից ստատուտի վավերացումն օգտագործել՝ Մոսկվայում հակահայկական գիծն առաջ տանելու համար։

Ռուսաստան–Արևմուտք սուր բախման պայմաններում Հռոմի ստատուտի վավերացումը ՔՊ–ի կողմից՝ մեր երկիրը դարձնում է այդ բախման ակտիվ մասնակից՝ ընդդեմ Ռուսաստանի։ Թե ինչի սա կարող է հանգեցնել, դժվար չէ կռահելը։