Search
Close this search box.

ՀՀ բուժհաստատություններում շարունակում են բուժում ստանալ Արցախից բռնի տեղահանված 345 անձ. մանրամասներ

ՀՀ բուժհաստատություններում շարունակում են բուժում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 անձ։ Ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Նրանցից շատերի վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում այս պահին 9 երեխա կա, նրանցից 2–ի առողջական վիճակում դրական դինամիկա կա»,–ասաց նա։

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։

Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։