Search
Close this search box.

Քանի՞ զnհ ունի Բաքուն. նոր թիվ է հրապարակվել

Բաքուն թարմացրել է սեպտեմբերի 19-20-ը Արցախում ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ցուցակը՝ ներառելով՝ ևս հինգ զինվորականի անուն։

Ըստ այդմ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 191 զոհված զինվորականի անուն-ազգանուն։

Երկրի առողջապահության նախարարությունը հաղորդել է 192 զոհված զինծառայողի և մեկ քաղաքացիական անձի մասին։

Վիրավորվել է 512 մարդ, այդ թվում՝ մեկ քաղաքացիական անձ։

Բեռլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ի տվյալներով՝ Արցախում ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը առնվազն 200 զոհ է տվել։