Search
Close this search box.

«Կրոնի ազատություն, մշակույթի պահպանման իրավունք, հայերենի օգտագործման հնարավորություն». Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման» մանրամասները

Ադրբեջանը գործնական գործողություններ է սկսել «ղարաբաղյան տարածաշրջանում» բնակվող «հայերի վերաինտեգրման» համար. այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի վարչակազմը:Դրանում ասվում է.«Վերաինտեգրումն իրականացվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում՝ Ադրբեջանի Սահմանադրության, օրենքների և միջազգային պարտավորությունների հիման վրա։Անկախ էթնիկ, կրոնական կամ լեզվական պատկանելությունից՝ բոլորի հավասար իրավունքներն ու ազատությունները, ներառյալ բոլորի անվտանգությունը երաշխավորված են։

Հայ բնակիչների բնակության տարածքներում կառավարումն իրականացվում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով։ Բնակիչները կարող են ներգրավվել հատուկ առաքելությունների աշխատանքում։Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ մունիցիպալիտետները ձևավորվում են ընտրությունների միջոցով։Զինաթափման և զորացրման գործընթացն ավարտվում է, բնակիչներից առգրավվում է ողջ զենքը։

Ադրբեջանի  ներքին գործերի մարմիններն ապահովում են տարածքում հասարակական կարգի պահպանությունը և բնակիչների անվտանգությունը։ Բնակիչները կարող են ներգրավվել ներքին գործերի մարմիններում աշխատանքում:Բնակիչների բնակության տարածքներում ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների (կրթություն, առողջապահություն, էներգիա, գազ, ջուր, ճանապարհ, կապ, հողի բարելավում և այլն) ապահովումը որոշակի ժամանակահատվածում հասցվում է հանրապետական միջինի մակարդակին։

Խրախուսական միջոցառումների փաթեթը, ներառյալ հարկային և մաքսային արտոնությունները, կապված հատուկ տնտեսական ռեժիմի հետ, որը ներդրվել է «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների» տնտեսական զարգացումն արագացնելու նպատակով, վերաբերում է այն տարածքներին, որտեղ ապրում են հայ բնակիչները։Ադրբեջանի Հանրապետության ազգային արժույթն ամբողջությամբ շրջանառության մեջ է մտնում։Ֆերմերներին տրամադրվում են սուբսիդիաներ. նրանք ազատվում են բոլոր հարկերից, բացի հողի հարկից։Բնակիչները ենթակա են ամբողջ հանրապետությունում կիրառվող աշխատավարձի և սոցիալական նպաստների համակարգին։

Բնակիչներին երաշխավորվում է իրենց մշակույթը և էթնոմշակութային առանձնահատկությունները պահպանելու և զարգացնելու իրավունքը։Ապահովվում է կրոնի ազատությունը և մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը։Ստեղծվում է հայերենի օգտագործման հնարավորություն։Հայ բնակիչների ներկայացուցիչների հետ վերաինտեգրման գործնական իրականացման շուրջ շփումները շարունակվելու են»: