Search
Close this search box.

Նախօրեին քաղաքապետարանի 20 ավտոբուսներով 700 արցախցի է Հայաստան եկել. այլեւս ավտոբուսներ չեն մեկնի Ստեփանակերտ

Ստեփանակերտից Հայաստան նախօրեին քաղաքապետարանի 20 ավտոբուսներ 700 արցախցու են Հայաստան տեղափոխել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նա նշեց, որ յուրաքանչյուր ավտոբուսով 35 արցախցի է Գորիս տեղափոխվել, քաղաքապետարանից այլեւս ավտոբուսներ չեն մեկնելու, քանի որ այլեւս մեծ թվով մեքենանաեր ուղարկելու կարիք չկա:

«Ստեփանակերտում այլեւս մեծ թվով մարդիկ չեն մնացել, արդեն մյուսների տեղափոխությունը մասնավոր ավտոբուսներով կիրականացվի»,- նշեց նա:

Նշենք, որ սեպտեմբերի 29-ին ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 98929 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։