Search
Close this search box.

Կիպրոսը դիտարկում է Լեռնային Ղարաբաղից հայերին ընդունելու հնարավորությունը

Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայերին և քննարկում է հայ փախստականներին երկրում տեղավորելու հնարավորությունը, ասվում է Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված հայերին, ովքեր տասնյակ հազարներով լքում են իրենց պապենական տները։ Այս առումով դիտարկվում է նաև մի շարք հայ փախստականների մեր երկրում տեղավորելու հարցը, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- ասվում է հաղորդագրությունում։