Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գործեք հիմա». Ամերիկահայերի ցույցը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ հաջակցություն Արցախի բնակչությանը

Ամերիկահայությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի հարեւան փողոցում բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ագրեսիայի: Նրանց ձեռքին կան պաստառներ. «Դադարեցրեք Լեռնային Ղարաբաղի շրջափակումը», «Գործեք հիմա, կանխելու ցեղասպանությունը», «30 հազար երեխաներ զրկված են հիմնարար մարդու իրավունքներից», «ՄԱԿ, դու պարտավոր ես դադարեցնել ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում», «Պատժեք Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար», «ՄԱԿ, Արցախ ուղարկիր խաղաղապահների եւ դիտորդների»:

Նշենք, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունենում ՄԱԿ-ի ամենմյ 78-րդ գագաթնաժողովը: Այսօր այնտեղ ելույթ է ունենալու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի վրա։ Ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է 27, վիրավորվել՝ 200 մարդ։ Հազարավոր քաղաքացիներ երեկ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։

Բաքվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու գործողություններն անվանել են «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառում»։