Search
Close this search box.

Ռուսաստանը Բաքվի եւ Երեւանի միջեւ կարգավորման տարբեր տարբերակներ է քննարկում. Պեսկով

Ռուսաստանը հետեւողականորեն աշխատելու է Բաքվի եւ Երեւանի հետ, վերջերս ստացվել է մարդասիրական բեռի առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել է ռուսական կողմի ջանքերի շնորհիվ, քննարկվում են իրավիճակի կարգավորման տարբեր տարբերակներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։»

«Ռուսական կողմը հետեւողականորեն շարունակում է իր աշխատանքը եւ Բաքվի, եւ Երեւանի հետ։ Մենք կշարունակենք դա անել: Բոլորովին վերջերս, փաստորեն, ստացվել է մարդասիրական բեռի, մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել է ռուսական կողմի ջանքերի շնորհիվ։ Այժմ տարբեր տարբերակներ քննարկվում են, մշակվում կողմերի հետ, այդ աշխատանքը մենք կշարունակենք»,-ասել է Պեսկովը։