Search
Close this search box.

Նիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետ

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Պատմաբան-քաղաքագետ Արմեն Այվազյանը գրել է.

ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ (31.05.2024)

1. Նիկոլը հեռանալու է անսպասելիորեն, բայց մինչ այդ փորձելու է մահացու հարվածներ հասցնել Հայաստանին ու հայ ժողովրդին։

2. Խնդիրն այն է, թե ո՞վ է փոխարինելու Նիկոլին։ Եթե դա լինելու է Բագրատ սրբազանը՝ այս կամ այն պետական պաշտոնում, ապա դեռևս հստակ չէ, թե ովքեր են կազմելու նրա կառավարությունը։ Հենց այս անորոշությունն է մեծապես հետ պահում ժողովրդական լայն զանգվածներին միանալու նրա գլխավորած շարժմանը, քանի որ նրանք կասկածում են, որ այդ կառավարությունը բաղկացած է լինելու «նախկիններից» կամ նրանց դրածոներից։

3. Ինչու՞ Բագրատ սրբազանը փորձ չարեց այցելել ԱԳՆ կամ մեկ ուրիշ պետական հիմնարկ, երբ ժողովրդի թիվը հրապարակում ոչ թե մի քանի հարյուր էր, ինչպես այսօր, այլ առնվազն 40-50 հազար մարդ։

4. Աչքաթող է արվում ԱՄԵՆԱՄԵԾ ՎՏԱՆԳԸ՝ անխուսափելի իշխանափոխության ամենախոցելի պահին Ադրբեջանը կարող է ձեռնարկել իր հերթական հարձակումը և է՛լ ավելի մեծ տարածքներ գրավել Հայաստանի Հանրապետությունից՝ փակելով երկրի կենսունակության վերջին աղբյուրները։ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այդ սցենարը վիժեցնելու ուղղությամբ։ ՀՀ ուժային կառույցներում գոնե որոշ մարդիկ կամ ստորաբաժանումներ կա՞ն, որոնք փորձում են կանխել այդ հավանական ողբերգական զարգացումը՝ ինչ-ինչ նախապատրաստություններ տեսնել ու կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի կործանումը թույլ չտալու համար։ Թե՞ բոլորը սևեռված են միայն Նիկոլի կոլաբորացիոնիստական իշխանությունը փրկելու ամենօրյա անհեռանկար աշխատանքի վրա։

5. Արդյոք ՀՀ սահմանամերձ քաղաքներում ու գյուղերում գոնե ոմանք հասկանու՞մ են, որ ՎԱՂԸ նրանց փողոցներում կարող են հայտնվել ադրբեջանցի ու թուրք հատուկ ջոկատայինները և մահ ու սարսափ տարածել։ Արդյոք կա՞ն մարդիկ, որ տեղերում ցանկանում են ստեղծել աշխարհազորային ստորաբաժանումներ, որոնք կարող են նախնական արդյունավետ դիմադրություն ցույց տալ հայասպաններին։

6. Իրականում այժմ փաշինյանական խունտան լծված է Ադրբեջանի հերթական ագրեսիայի համար հիմքեր նախապատրաստելու գործին՝

ա) թուլացնում է բանակը,

բ) վարկաբեկում ու «փչացնում է» ուժայիններին,

գ) պառակտում ու բարոյալքում է ժողովրդին՝ հարվածելով հայկական ինքնության հիմնասյուներին,

դ) բթացնում ու մոռացնել է տալիս հայերի ինքնապաշտպանական բնազդն ու դիմադրության ոգին,

ե) փորձում է քայքայել ու կազմալուծել Հայոց եկեղեցին,

զ) ՀՀ հաջորդ իշխանության յուրաքանչյուր հայանպաստ քայլ կանխավ ներկայացնում է որպես «հայկական ռևանշիզմ» ու «հայկական ֆաշիզմ», ինչը և պետք է Ադրբեջանին ու Թուրքիային։

Այսքանով առայժմ բավարարվեմ։