Search
Close this search box.

Սիրելի երևանցիներ, Երևանի կառավարումը ինձ և իմ թիմին վստահելը լավագույն որոշումն է. Մանե Թանդիլյան

Սիրելի երևանցիներ, Երևանում մենք իրականացնելու ենք այս և մի շարք այլ կարևոր ծրագրեր, հետևաբար Երևանի կառավարումը ինձ և իմ թիմին վստահելը լավագույն որոշումն է։
✔️«Ավտովթարներից 0 մահացություն՝ «Vision Zero» հայեցակարգի ներդրում»
✔️Շենքերի ամրացում՝ նվազագույնը 9 բալ սեյսմակայունությամբ
✔️Հանրային վայրերում թափառող կենդանիների բացառում
✔️Պոլիկլինիկաների աշխատանքային ժամի երկարաձգում մինչև 20։00
✔️20 հանրային անվճար բաց լողավազանների կառուցում
✔️Կանգառներում, հանրային տարածքներում օդի մաքրման կայանների տեղադրում
✔️Ճոպանուղու համակարգի կառուցում
✔️Տրանսպորտի սպասման առավելագույն ժամանակը՝ 8 րոպե, կանգառների հեռավորությունը՝ առավելագույնը 600 մ
✔️Սեփական տների բնակելի հատվածներում, շենքերի բակերում բազմաբնակարան նոր շենքերի կառուցման արգելում
✔️15 րոպե քայլելու հասանելիությամբ պոլիկլինիկաներ, դպրոցներ և մանկապարտեզներ
✔️Մանկապարտեզների աշխատաժամանակի ավելացում մինչև 20։00, հերթագրում՝ առավելագույնը 2 ամիս
✔️Շենքերում և բակերում ամենօրյա մաքրության իրականացում
✔️Համատիրության վճարների վերացում
Մենք գիտենք ինչպես։
www.apreluyerevan.am
#Մենք_գիտենք_ինչպես
#Փոխենք_ապագան