Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի անդրադարձը՝ ՄԱԿ ԱԽ-ի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը

«Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքում տրանսպորտի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է: Նաև՝ միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը: Իհարկե, այս կոչը այս պահի դրությամբ իրագործված չէ և 22 բեռնատար շուրջ 400 տոննա հումանիտար բեռով Լաչինի միջանցքի մոտ սպասում է Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությանը, մինչդեռ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում օր օրի սրվում է»,- Կառավարության այսօրվա նիստի ժամանակ՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկմանը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոել Փաշինյանը: