Search
Close this search box.

«Նրանք պարտավոր էին նույն կերպ վարվել էկոակտիվիստների և ադրբեջանական անցակետ տեղադրողների նկատմամբ». քաղաքագետ

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ մի խումբ հայեր ձմռանը փորձեցին քայլել դեպի Բերձոր` ռուս խաղաղապահները փշալարերով փակեցին նրանց ճանապարհը։ Այսօր նույն խաղաղապահները ուժով բացում են Արցախի հայերի կողմից փակված ճանապարհը։

Նրանք նույն կերպ ՊԱՐՏԱՎՈՐ էին վարվել էկոակտիվիստների եւ ադրբեջանական անցակետ տեղադրողների նկատմամբ, բայց այս դեպքերում անգործություն են ցուցաբերել։
Այսքանը, կարծում եմ, բավարար է ՄԱԿ անվտանգության խորհրդում կողմնապահ ռուսներին ավելի չեզոք խաղաղապահներով փոխանակելու խնդրանքի համար։ Կարճաժամկետ լուծումների մասով սա նվազագույն հնարավորն է»։