Search
Close this search box.

Ովքե՞ր են արցախցիներին հերթական նսեմացնելու միջոցով իրենց ձեռքերը և գրպանները տաքացնողները

Արցախում սոցիալական ճաշարան են բացում որը մի շարք հարցեր է առաջ բերում․ մասնավորապես Կատարոտ ՀԿ նախագահ Սերգեյ Համբարձումյանը մի շարք հարցերր հետ նաև հետևյալ հարցի պատասխանն է փնտրում գտնել՝ ովքե՞ր են արցախցիներին հերթական նսեմացնելու միջոցով իրենց ձեռքերը և գրպանները տաքացնողները.

 

Տարատեսակ ու անպատասխան հարցեր են առաջացել Ստեփանակերտի կենտրոնում բացվող սոցիալական ճաշարանի հետ կապված:
1. Ովքե՞ր են կազմակերպիչները:
2. Որտեղի՞ց եք ստանալու սնունդը:

3. Եթե այդ սնունդը կա, ինչու՞ չեք բաժանում այդ նույն հղիներին, ծերերին, երեխաներին:
4. Քաղաքի տարբեր փողոցներից ինչպե՞ս եք կազմակերպելու հազարավոր մարդկանց տեղափոխումը ճաշարան, թե՞ ստիպված ոտքով պիտի քայլեն։

5. Ավելի նպատակահարմար չի պատրաստի սնունդը հասցնել այդ մարդկանց:
6. Ովքե՞ր են արցախցիներին հերթական նսեմացնելու միջոցով իրենց ձեռքերը և գրպանները տաքացնողները:

7. Այդ նույն հերթական սրիկայությունը կազմակերպողները պատրաստ ե՞ն,, արդյոք իրենց տարեց ծնողներին, հղի կանանց և երեխաներին ուղարկել այդ նույն սոցիալական ճաշարանը սնվելու: