Search
Close this search box.

Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումն ավարտվեց. հայտնի են նրանք

Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումն ավարտվել է։ Առաջադրվել է 14 ուժ՝ 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք։

Առաջադրվածների ցանկն՝ ըստ ԿԸՀ ներկայացրած հերթականության։

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ»ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՈՒԺԸ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՆՐԱՅԻՆ ՁԱՅՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նշենք, որ աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը մեկնարկել է օգոստոսի 3-ից։ Մինչև օգոստոսի 18-ը իրականացվելու է կուսակցությունների և դաշինքների գրանցումը, որից հետո եռօրյա ժամկետում՝ մինչև օգոստոսի 21-ն էլ ընտրական ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ կայքում։

Կուսակցությունների, ինչպես նաև ավագանու անդամների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին և տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Սեպտեմբերի 16-ին լռության օր է, այդ օրը քարոզչությունն արգելվում է։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Այս Բաժնից