Search
Close this search box.

«Ինձ պետք ա էդ մարդկանց անուն-ազգանունները». Փաշինյան

Ինչպես հայտնել էինք, Կառավարության նիստի ժամանակ վարչապետը դժգոհություն էր հայտնել ՀՀ ճանապարհների սպասարկման որակի հետ կապված՝ ասելով հետևյալը. «Դիլիջան-Իջևան ճանապարհին տենց կմ չկա, որ փոս չլինի: Ո՞վ է զբաղվելու դրանով, կամ, կներեք, ինչի՞ պետք ա երկրի վարչապետն էս թեմային անդրադառնա: Նշանակում է՝ ինչ-որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում»:

Դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին՝ Փաշինյանն ասաց. «Ինձ պետք ա էդ մարդկանց անուն-ազգանունները: Հանձնարարում եմ նշանակել ծառայողական քննություն ու իմ սեղանին դնել էն մարդկանց անունները, ովքեր պետք է հետևեին, որ կապալառու ընկերությունները էդ բոլոր գործառույթները պատշաճ անեին»: